Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
Արցախի Հանրապետությունում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքից հետո Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ երթով շարժվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, որտեղ կհնչեցնեն իրենց պահանջը՝ իրական տեղեկատվություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Իրական ու օբյեկտիվ, անկեղծ ու առանց ձևականությունների, ազնվորեն ու առանց Արցախի ժողովրդին ցեղասպանության գործընթաց սկսած Ադրբեջանի ճնշումներին տուրք տալու»։
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները կգնան ռուս խաղաղապահների տեղակայման վայր, որտեղ նրանց պատրաստ են դիմավորել Ասկերանի բնակիչները։
«Ռուս խաղաղապահներին ևս պետք է ներկայացվի Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ, խնդրանք»,- ասաց նա։
Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ շարժման մասնակիցները կրկին կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ շարունակելու ակցիաները գրեթե ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելու խորացող ճնգաժամի հարուցած խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- «Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը». Ստեփանակերտում հանրահավաք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան