Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքից հետո քաղաքացիները երթով հասել են ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայրը։
«Համբերությանը չափ կա։ Պահանջում ու խնդրում ենք կատարել ձեր պարտականությունները, մի եղեք անտարբեր։ Իրավիճակը գնալով վատանում է։ Արցախում ապրում են մարդիկ, որոնք ունեն իրավունքներ։ Եթե արցախյան հողում արցախցի չլինի, ապա խաղաղապահներ այստեղ նունպես չեն լինի։ Ո՞ւմ են պետք խաղաղապահներ, եթե այս հողում չլինեն խաղաղ բնակիչներ։
Կանգնեցեք ցեղասպանությունը, ազատություն Արցախին, բացեք կյանքի ճանապարհը»,- կոչով արցախցիները դիմեցին ռուսական խաղաղապահներին։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ իրենց պահանջը պարզ բան է՝ բացել Արցախի կյանքի ճանապարհը։
«Արցախի ժողովուրդը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թիվ մեկ շահառուն է։ Եթե հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտականությունը, չի նշանակում, որ դրա բոլոր ծանրագույն հետևանքները պետք է իր վրա կրի արցախցին։
Արցախի ամբողջ ժողովրդի խոսքն ենք փոխանցում՝ երբ Արցախը լիակատար շրջափակման մեջ է, բայց մենք տեսնում ենք ուղաթիռների ամենօրյա թռիչքներ, դա ընկերական, բարեկամական, գործընկերային չէ»,- ասաց Ներսիսյանը։
Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել և մի քանի հոգով կհանդիպեն ռուս խաղաղապահների հրամանատարի հետ։
«Ասկերանից մեր քաղաքացիներն այս հատվածում վրաններ են տեղադրում, սպասում պահանջի կատարմանը, իսկ մյուս մասը վերադառնում է Ստեփանակերտ։ Խաղաղապահների համանատարի հետ հանդիպումից հետո մենք կրկին կհավաքվենք Վերածննդի հրապարակում՝ ներկայացնելու մեր հետագա անելիքները։
Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Արցախում լինեն մահեր, զորեր ու նոր միայն դրանից հետո արթնանան միջազգայն դերակատարների կամ միջնորդների խիղճը, ուշադրությունը սկսի սևեռվել Արցախի վրա։ Իրավունք չունենք հասնել այդ կետին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հումանիտար աղետ է
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- Կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին. Տեղահանված արցախցի
- Իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում. Քաղաքագետը՝ Արցախի իշխանություններին
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները. Արցախի պետնախարար
- Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
- Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- «Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը». Ստեփանակերտում հանրահավաք է
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է
- Կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը․ Գուրգեն Ներսիսյան
- ԿՄԽԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին