Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. Պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատաանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները։
Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են:
Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ՌԴ. Արցախի պետնախարար
- Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- «Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը». Ստեփանակերտում հանրահավաք է
- Կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը․ Գուրգեն Ներսիսյան
- Գուրգեն Ներսիսյան. Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան