Խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ՌԴ. Արցախի պետնախարար
«Հաշվի առնելով մեր ժողովրդի հիմնավոր պահանջը՝ ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն փոխանցել Ռուսաստանի Դաշնություն, պարտավորվեն ընդունել, որ իրենք աշխատանք ունեն անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»,- ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուգրեն Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից։
Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի շրջանի բնակիչները տեղադրում են իրենց վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։
Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է համաժողովրդական հանրահավաք, որից հետո հանրահավաքի մասնակցիները երթով շարժվել էին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ, ապա ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայր։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի խնդիրն ու ողբերգությունն ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան.Տիգրան Աբրահամյան
- Սուրենյանց. Վերջ տվեք հակաարցախյան քարոզչությանը, ամոթ է
- Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ
- Արցախում հումանիտար աղետ է
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- Կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին. Տեղահանված արցախցի
- Իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում. Քաղաքագետը՝ Արցախի իշխանություններին
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները. Արցախի պետնախարար
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- «Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը». Ստեփանակերտում հանրահավաք է
- Պետնախարար. Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին