Երկրորդ համաշխարհայինի մեր մասնակիցներն ասում են, թե տարբեր ճակատամարտերում հաղթել են արդյո՞ք նրա համար, որ սովամահ լինեն Արցախում. Բաբայան
«Կարելի է ասել, որ այսօրվա նոր արցախյան համաժողովրդական շարժման առաջին փուլն ավարտվեց: Մենք խոսեցինք իղձերից, իրավիճակի վերաբերյալ տեսլականից և համապատասխան տեղեկությունը կառավարությունը շուտով պաշտոնապես կտարածի»,-Արցախում կազմակերպված քայլերթից ուղիղ կապով հայտնեց ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:
Նա հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ավյունը պահպանվի, իսկ ժողովուրդը հաստատակամ է:
«Նույնիսկ երիտասարդ աղջիկներն այս երկար ճանապարհից արյունոտված ոտքերով շարունակում էին իրեն հաստատակամ քայլերթը»,-հայտնեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արցախում դեռևս ողջ են Երկրորդ համաշխարհայինի մասնակիցները, որոնք ասում են, թե ազատագրել են Բեռլինը, դուրս են եկել բազմաթիվ շրջապատութմներից, տարբեր ճակատամարտերում հաղթող են արդյո՞ք նրա համար, որ սովամահ լինեն Արցախում:
«Այն անթուլատրելի է, մենք պետք է շարունակենք մեր պայքարը»,-ուղիղ կապով ասաց Բաբայանը երթից, որի մասնակիցները ռուսական խաղաղապահ զորկազմի տեղակայման կենտրոնից վերադառնում են Ստեփանակերտի Վերածննի հարպարակ, շարունակելու ակցիան:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ՌԴ. Արցախի պետնախարար
- Ստեփանակերտից արձագանքում են Բայրամովին. Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ
- Արցախի խնդիրն ու ողբերգությունն ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան.Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան