Շարմազանով. Թող Միշելն էլ, Նիկոլն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
ՀՀԿ-ականներն ի աջակցություն Արցախի Հանրապետության և արցախցիների՝ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանում Եվրամիության գրասենյակի առջև։
«Արդեն 200 օրից ավելի է հայոց Արցախը գտնվում է շրջափակման մեջ, գտնվում է հումանիտար բլոկադայի շեմին։ Դա իրականացվում է միջազգային հանրության և Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների անտարբերության քողի տակ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ այսօր Եվրոպական միությունը միջազգային պարտավարություն ունի հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի առջև, քանի որ դեռևս իրենց իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել էր ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։
«Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը վավերացրել են ԵՄ բոլոր երկրները, բայց այսօր ԵՄ-ն, փոխարեն պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը վավերացվել է հենց ԵՄ կողմից, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը»,- ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ արցախահայությունը, հայությունն օրհասական պահեր են ապրում, բայց չեն ծնկելու. «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում արցախցիներին։ Արցախի ադրբեջանացում չի լինելու։ Թող Միշելն էլ, Նիկոլն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը հայինը եղել է, հայինն էլ մնալու է»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հումանիտար աղետ է
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- Կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին. Տեղահանված արցախցի
- Իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում. Քաղաքագետը՝ Արցախի իշխանություններին
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները. Արցախի պետնախարար
- Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
- Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է
- Կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը․ Գուրգեն Ներսիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին