«Վաղը ՄԱԿ գրասենյակի մոտ մի մոմ կվառեմ Արցախում հացի պատճառով մահացած երեխաների լուսանկարի առաջ»
ԱԺ նախկին պատգամավոր Սոյֆա Հովսեփյանը գրում է.
«Բարի գիշերից առաջ ...
Եթե անգամ մենակ լինեմ, միևնույն է վաղը կգնամ ՄԱԿ գրասենյակի մոտ ու մի փոքր մոմ կվառեմ Արցախում հացի պատճառով մահացած երեխաների լուսանկարի առաջ ...
Եթե այս երեխաները մահանային այլ երկրում` աշխարհի բողոքը բոլորս կլսեինք, եթե այս երեխանը սովամահ լինեին այլ երկրում ` կեղծ արժեքներով աշխարհը ոտքի կկանգներ, եթե այս երեխաները մահանային այլ երկրում ` ՄԱԿ գրասենյակը կհիշեր և կհիշացներ իր կոնվենցիաների մասին, իսկ քանի որ երեխաները ՀԱՅ են և քանի որ երեխաները ապրում են Արցախում , բոլորն անտարբեր են, բոլորը լուռ են, բոլորը լռեցին ...
Մենք էլ լռե՞նք..
Վաղը` 14. 07. 2023, ժամը 16։00 ես կլինեմ ՄԱԿ֊ի գրասենյակի մոտ և կխոնարհեմ ծաղիկներ և կվառեմ մի փոքրիկ ճրագ` ի հիշատակ արցախցի փոքրիկների, որոնք զոհվեցին մի բուռ հացի բացակայության պատճառով ...
Ով ցանկություն ունի թող միանա իր մեկ ծաղիկով ու իր փոքրիկ մոմով ... Ես լինելու եմ ՄԱԿ գրասենյակի մոտ։ Խնդրում եմ տարածեք ... »։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել».Վերա Նարիմանյան
- Արարատ Միրզոյան. ԼՂ-ում ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան
- Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին
- ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին