Ըստ Մարիա Կարապետյանի՝ ժողովուրդը քվեով իրեն իրավունք է տվել ԵԱՀԿ-ում հայտարարել Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու մասին
ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կապարետյանը, հրավիրված ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցերին, բնական համարեց, որ ԵԱՀԿ ԽՎ գագաթնաժողովում ինքը իր ելույթում հայտարարել է, թե ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հակառակ բովանդակությամբ էր ելույթ ունեցոլ՝ հիմնավորելով, որ Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում:
Նա պնդեց, որ Եվորպայում տեղյակ են կարծիքների նման տարբերության մասի և գիտեն, թե ո՞ր կարծիքը ներկայացնող ուժին ժողովուրդն ինչքան քվե է տեվել:
«Այո եվրոպայում գիտեն այդ ուժերի համամասնությունը, որը կա երկրում: Բոլորը գիտեն չէ՞ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի ստացած քվեների համամասնությունն ինչպես է արտացոլվել, մենք այն գիտենք և գիտեն դրսի բոլոր դերակատարները, որոնք ուշադիր են Հարավային Կովկասի հանդեպ»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Կարապետյանը ցանկալի համարեց, որ Հայաստանում և Արցախում ժողովուդն ունենա միասնական կարծիք, բայց այն գոյություն չունի:
ՔՊ-ական ատգամավորը փորձեց ներկայացնել, թե ՀՀ ընտրողները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, հավանություն են տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու սկզբունքին:
«Քաղաքական ուժերից մեկը ներկայացնում է իր դիրքորոշումները և ժողվուրդն իր քվեով հավանության է արժանացնում դրանք»,-հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ մոռանալով, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում տրամագծորեն հակառակի մասին է գրված:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին