Մոմավառություն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում մահացած բալիկների հիշատակին
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր տեղի ունեցավ մոմավառություն Արցախի Մարտակերտի շրջանում խեղդված երեխաների հիշատակին։
Երեխաների մայրը՝ Նաիրա Նարիմանյանը համարում է, որ իր 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան թշնամու կողմից Արցախի շրջափակման զոհ են դարձել։
Վերա Նարիմանյանը պատմում է, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը:
Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր:
«Ամեն օր ես երեխաներիս ձեռքը բռնած առավոտյան ժամը 8:00-ին Աղաբեկալանջից ոտքով գնում էի Մարտակերտ և երեկոյան հետ վերադառնում: Վառելիքի պակասի պատճառով ոչ երթուղայինն էր աշխատում, ոչ տաքսիները: Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»,-պատմել է մայրը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել».Վերա Նարիմանյան
- Իսկ վաղը...մեր ու մեր մանուկների համար վաղը շատ հեռու է...հաշվարկը ժամերով ու րոպեներով է...Մետաքսե Հակոբյան
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան