ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կոչ ենք անում ահազանգել բոլոր մարդասիրական կառույցներին՝ Արցախում վիճակը կրիտիկական է, կանխեք հումանիտար աղետը»,-Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ հայտարարեցին արցախցիները, ովքեր Վերածննդի հրապարակում հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակ։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն միջազգային կառույցներին չի ներկայացվում ամբողջական պատկերը։
«Պահանջում ենք, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջապես արտացոլող՝ խմելու ջրի, դեղորայքի, պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից զրկված լինելու և բազմաթիվ այլ խնդիրների մասին տեղեկացնի։
Ցավում եմ, որ մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, երբ հղում անելով ձեր կողմից տրված տեղեկատվությանը, պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրահական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է։ Ընդունեք և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ»,- ասաց Ներսիսյանը՝ հույս հայտնելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա, Արցախի ժողովրդին տեղեկատվություն կտա, որ իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը փոխանցել է միջազգային կառույցներին։
ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը նշել է, որ պահանջը կփոխանցի գրասենյակի ղեկավարին։
ԿԽՄԿ Արցախի գրասենյակից քաղաքացիները շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայր։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին. Տեղահանված արցախցի
- Իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում. Քաղաքագետը՝ Արցախի իշխանություններին
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները. Արցախի պետնախարար
- Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
- Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- «Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը». Ստեփանակերտում հանրահավաք է
- Պետնախարար. Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան