«Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը». Ստեփանակերտում հանրահավաք է
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքով տրվեց համաժողովրդական շաժմանը մեկնարկը` միջազգային հանրությանն ու հայությանը ներկայացնելու Արցախի դրությունը։
Հանրահավաքի մեկնարկեց տրվեց Տեր Ներսես քահանա Ասրյանի աղոթքով։ Նա նշեց, որ ժամանակ առ ժաանակ մեր հսկայական հայրենքից մենք պարբերաբար հատվածներ ենք կորցնում, մեզ համար նվիրական հայրենիքի մասեր ենք կորցնում։
«Որոշ մասը կորցրել ենք ծանր պայքարի մեջ, երբեմն այն զիջել ենք ինչ - որ առումով հուսալով, որ մեզ հանգիստ կթողնեն, վերջապես խաղաղություն կլինի։
Այսօր կանգնած ենք ճակատագրական մի պահի, բայց մենք պետք է գիտակցենք, որ ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ, ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարող փոխարինել Սյունիքին, Տավուշին, Գեղարքունիքին, Հայաստանին։
Մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր թշնամու համար բացարձակապես նշանակություն չունի մեր քաղաքական նախասիրությունները, կուսակցական պատկանելիությունը, կրոնական դավանական հայացքները, ընդհանրապես ոչ մի բան նշանակություն չունի, մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը, իսկ մեր մնացորդը լավագույն դեպքում պետք է վերածվի աշխարհով մեկ սփռված նորօրյա գնչուների՝ զուրկ արմատներից, հայրենիքից ու ազգային արժանապատվությունից»,- ասաց Տեր Ներսես քահանա Ասրյանը։
Նա նշեց, որ այսօր ժամանակն է վերջապես բոլորը հասկանան այս իրողությունը, ու այս իրողության շուրջ կարողանան համախմբվել։
«Այո, ծանր է մեր վիճակը, բայց անհույս վիճակներ երբեք չկան, երբ որ ազգը համախմված է՝ հույսը դնելով բացառապես իր և Աստծո վրա»,- ասաց Տեր Ներսես քահանա Ասրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն. Բեգլարյան
- Պետնախարար. Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ
- Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում․ Բաբայան