Օսկանյանը բառացի թելադրեց, թե ինչ է պետք անել բանակցություններում բեկում մտցնելու համար
Փաստաբան Վարազդան Հարությունյանը գրում է.
«Օսկանյանը 4-րդ անգամ պնդեց իր առաջարկն ու պատասխանեց այն միակ քննադատությանը, թե «բա, որ կարող էիր լուծել հարցը, քո օրոք լուծեիր»:
Նա բացատրեց, որ սա ոչ թե հարցի լուծում է, այլ` բանակցություններում բեկում մտցնելու, այն պրո-հայկական հուն մտցնելու և կապիտուլացիան կանխելու եղանակ է (պերսպեկտիվայում ունենալով Արցախի ինքնորոշման իրավունքի ընկալման ՎԵՐԱկանգնումը):
Նա նաև բառացի թելադրեց, թե ինչ է պետք խոսել առաջիկա բանակցություններին այս ամենն իրագործելու համար:
Իշխանություններն ու յուր արբանյակները մինչ այժմ որևէ բովանդակային հակափաստարկ չեն բերել Օսկանյանի առաջարկի դեմ:
Հ.Գ. 1992թ. արցախյան առաջին պատերազմի ծանր փուլում, երբ հայկական կողմը կորուստներ էր կրում, ի պատասխան ընդդիմության քննադատությունների Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանության նախարար նշանակեց ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանին, որից հետո ռազմաճակատում ի օգուտ մեզ բեկում մտցվեց»»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան