Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հեղինակային փոդքասթների շարք՝ ամենատարբեր թեմաներով
Փոդքասթները վերջին տարիներին բավական մեծ տարածվածություն ունեն, և վերջին տարիներին արձանագրվում է ունկնդիրների թվի կտրուկ աճ: Վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ՝ 464,7 միլիոն մարդ աշխարհում լսում է փոդքասթներ, ինչը կազմում է ինտերնետից օգտվողների 22 տոկոսը։ Վիվա-ՄՏՍ-ը նույնպես ստեղծում է իր սեփական փոդքասթների շարքը և պատմում է այն ամենի մասին, ինչն ընկերության կարծիքով հետաքրքիր կարող է լինել ունկնդիրներին։
«Մեր փոդքասթներում շոշափվող թեմաները միշտ արդիական են։ Այստեղ քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն մասնագիտական տարբեր խմբերին, այլև հասարակության լայն շրջանակին։ Այս շարքը Վիվա-ՄՏՍ-ի թվային բովանդակության կարևոր բաղադրիչներից մեկն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Փոդքասթների նպատակն է հետևորդներին ծանոթացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության ոլորտի մարդկանց գործունեությանը և իրենց մասնագիտական նրբություններին։
Փոդքասթների առաջին երկու էպիզոդներին մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները։ Առաջին էպիզոդում ընկերության տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանն է, որը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ: Երկրորդում ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանը ներկայացնում է մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:
Երրորդ փոդքասթում «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենը պատմում է «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ կարող են անել «Podcastle» օգտագործողները: Զրուցակիցը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:
«SmartGateVC» ընկերության ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանը չորրորդ էպիզոդի մասնակիցն է։ Նա խոսում է ներդրումների ու դրամաշնորհների մասին և թե ի՞նչ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում։
Հաջորդ էպիզոդի «հերոսը» նորաձևության մարքեթինգի և անձնական բրենդինգի էքսպերտ «Anna Salome Fashion Marketing Agency»-ի և «SOMA» մոդելային գործակալության հիմնադիր Աննա Սալոմեն է։ Աննա Սալոմեն խոսում է նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից, տալիս է օգտակար խորհուրդներ նրանց՝ ովքեր ցանկանում են նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործել։ Նա նաև խոսում է հաջողության իր բանաձևից։
Մյուս էպիզոդը կրկին հաջողակ կնոջ մասին է։
Մանկաբարձ-գինեկոլոգ, “Woman About Women” էքսպերտային բլոգի հեղինակ Անի Գասպարյանն է, որը խոսում է իր բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում ամոթի մշակույթի մասին, քննարկում բլոգի հետևորդներից ստացվող հարցերը:
Յոթերորդ փոդքասթում «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանը խոսում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումների մասին։
Ութերորդ փոքասթի հյուրն է Տանյա Սուկմանսկայան, որը պատմում է «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Վիվա-ՄՏՍ-ը 5 արագ հարց է պատրաստել Հայաստանի մասին՝ Տանյային ուղղելու համար: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի, հայկական հյուրընկալության և այլ բաների մասին:
Վիվա-ՄՏՍ-ի հաջորդ փոդքասթում «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանն է։ Նա խոսում է մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմալացման և թվային ոլորտի բազմաթիվ այլ արդիական հարցերի շուրջ, «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը հենց ինքն է։
Տասերորդ էպիզոդում ավագ պրոդուկտ մենեջեր Արթուր Մուրադյանն է, որտեղ նա պատմում է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկի «Sololearn»-ի մասին:
Տասնմեկերորդ էպիզոդը նվիրված է Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկություններին։ Այս թեմայի մասին զրուցում է «Վի Մեդիա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հարություն Նահապետյանը։
Տասներկուերորդ էպիզոդը հյուրընկալել է Մեթյու Զայնին, ով «Life in Armenia for Digital Nomad Families» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է: Նա խոսում է այն մասին, թե ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղևորությունը վերածվել յոթնամյա բնակության, կիսվել է իր մասնագիտական և անձնական կյանքի որոշ դրվագներով:
Մեթյուն ակտիվ ներգրավվածություն ունի Հայաստանում «digital nomads» համայնքի զարգացման գործում։
Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթները հասանելի են ընկերության կայքում, YouTube-ում, Spotify, IMUSIC, Google Podcasts և Apple Podcasts հարթակներում։
Հարակից հրապարակումներ`
- Լոռիում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ 20 հազար ծառ է մուլչապատվել
- Վիվա-ՄՏՍ-ը դարձավ 18 տարեկան. լավագույնն առջևում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան