Արցախի խնդիրն ու ողբերգությունն ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան.Տիգրան Աբրահամյան
«Ցավոք, արդեն մեկ ամիս է Արցախն ուղղություն է վերցրել դեպի խորը ճգնաժամ, որը ոչ միայն ունի քաղաքական ընդգծված բնույթ, այլ Արցախում այսօր բառիս բույն իմաստով սովամահության տանելու գործընթաց է գնում»,-ի աջակցություն արցախահայության կազմակերպած երթի ժամանակ ԵՄ ներկայացուցչության դիմաց հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Պարգամավորը նշեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ Ադրբեջանը հայտնում է, թե արցախցիները իր քաղաքացիներն են, և նույն այդ երկիրը էթնիկ զտումների և սովամահության տանելու քաղաքականություն է վարում:
Նա նաշեց, որ ժամանակն ու պատմությունը ցույց է տվել, որ Արցախը որևէ պայմաններում ադրբեջանցիների հետ մեկ ընդհանուր պետության կազմում ապրելու հնարվորություն չունի:
«Երբ մենք խոսում էինք ինքնորոշման իրավունքի սկզբունքի և դրանք բանակցային գործընթացի հիմքում դնելու մասին, Հայաստանի այս իշխանություններն ասում էին, թե Արցախը կարող է Ադրբեջանի կազմում խաղաղ և անվտանգ ապրել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց, որ երբ իրենք տարբեր հորդորներով դիմում են միջազգային կառույցներին, ապա այն չի նաշանակում, թե հասարակությունը չի գիտակցում, որ ստեղծված վիճակի գլխավոր պատասխանատուն և գլխավոր սպառնալիքն հայաստանյան իշխանությունն է և այդ պրոբլեմն ունի կոնկրետ անուն՝ Նիկոլ Փաշինյան:
Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորությամբ է Հայաստանն ու Արցախը կրել խոշոր կորուստներ, իսկ այսօր Արցախի մնացած հատվածում մարդիկ սովամահության են մատնված:
«Եվրոպական կառույցները, որոնք մշտապես խոսում են մարդու իրավունքների և այլ վեհ գաղափարների մասին, որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում այսօր Արցախում 120 հազար մարդու ծանր իրավիճակում հայտնվելու հարցում:
Բոլոր միջազգային դերակատարները, որոնք ներկայացված են մեր տարածաշրջանում, որոնք միջնորդական դերակատարություն են ստանձնել կամ փորձում են այն անել, փաստացի պատասխանատվություն են կրում Արցախում ստեղծված այս ողբերգական վիճակի համար»,-հայտարարեց Աբրահամյանը:
Հայտնելով, որ արցախահայությունն, առավել քան երբևէ, ունեն հայության սատարման կարիքը՝ Տիգրան Աբրահամյանը հավելեց. «Յուրաքանչյուրիս խնդիրը պետք է դառնա մեր ռեսուրսների մոբիլիզացումը և ի սատարում Արցախին այն օգտագործելը, բոլոր հնարավորությունները պետք է դնել ի նպաստ Արցախի: Արցախի խնդիրն ու ողբերգությունն ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ
- Արցախում հումանիտար աղետ է
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը. Արցախի պետնախարարը՝ ակցիայի մասնակիցներին
- Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան