Կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին. Տեղահանված արցախցի
Ազատության հրապարակում հավաքվել են կանայք՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության ու 120 հազար արցախցիների, ովքեր յոթ ամիս գտնվում են շրջափակման մեջ։
«Երեկ երեկոյան Արցախից կոչ արեցին հավաքվել Վերածննդի հրապարակում, մենք էլ այստեղ՝ մտահոգ քաղաքացիներով, մտածեցինք հավաքվել Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Արցախի այսօրվա հավաքի, կոչ անել՝ թույլ չտալ 120 հազար արցախցի, այդ թվում 30 հազար երեխա, մատնվի սովի։ Իրականում վիճակն օրհասական է, ընտանքիները ծանր վիճակում են գտնվում։ Բոլոր համակարգերում իրավիճակը շատ ծանր է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սաիդա Պողոսյանը։
Սաիդան Հարդութի շրջանից է, Արցախյան երրորդ պատերազմից հետո ընտանիքով տեղահանվել է, այժմ ապրում է Երևանում։ Ասաց, որ շատ հարազատներ ունի Ստեփանակերտում, Մարտունիում ու Մարտակերտում։
«Մինչ օրս, երբ իրենց հարցում էինք՝ ո՞նց եք, ասում էին՝ ինչ է եղել, ժամանակի խնդիր է, հարցը կկարգավորվի։ Բայց արցախցի երեխաների մահը շատ է ազդել բոլորի վրա, բացի այդ՝ երբ կա խնդիր, որը 200 օրից ավելի չի լուծվում, մարդիկ հիասթափվում են։
Հայաստանից աջակցություն չկա, կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին։ Այսօր արցախցիներն արդեն շատ մեծ հուսահատության եզրին են կանգնած»,- ասաց Ս. Պողոսյանը։
Հասմիկ Իսրայելյանն ասաց, որ Ազատության հրապարակում այս հավաքը շատ ինքնաբուխ է, հավաքված են մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար ինչ-որ քայլեր անել։
«Այսօր Արցախում մարդիկ ծանր դրության մեջ են, վիճակն օրհասական է։ Քննարկում ենք հնարավոր քայլերը։ Պահն է ու ժամանակը, որպեսզի շատերը միանան, խնդիրը բարձրաձայնել ու հասցնել միջազգայն կառույցներ, կառավարություններ, պահանջել Լաչինի միջանցքի բացումը»,- ասաց Հ. Իսրայելյանը։
Ըստ նրա, միջազգային հանրությունը կարող է շատ բան անել, բայց քանի որ պահանջող մեծ ուժ չի տեսնում, դրա համար այլ հարցերով են զբաղված։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները. Արցախի պետնախարար
- Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
- Պետնախարար. Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ
- Աբրահամյան. Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է
- Կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը․ Գուրգեն Ներսիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան