«Էդ «դեմոկրատիա»-ն ո՞ր սև-ջհանդամում է, ասեք՝ մեռա՜նք քեզ կանչելով, տղա ես՝ Արցախ արի»
Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը գրել է.
««Դեմոկրատիա» ...
-Մարդկային լայն զանգվածներին «պուպուշիկ» լոզունգներով սիրաշահելու՝ պարզ ու շահավետ «շահ-արվեստ»:
Ընդ որում, սիրելի մարդկություն, «հանճարեղ» աճպարարությունն էն է, որ հենց ինքդ ես ընտրում քո ապագա իշխանություն-ղեկավարումը, ուրեմն և գրվելիք բոլոր օրենքները, որ ստեղծելու են քո իսկ կողմից ընտրվածները...
- Բա՞:
Ասել է, թե՝ իշխանություններն ի՞նչ.
ժողովուրդն ընտրում է, ժողովուրդն էլ վաստակում իր իսկ ընտրածի արդյունքները,
-Բա ո՞նց:
Այսինքը մարդկության պատմության է՜ն գլխից ոչինչ էլ չի փոխվել:
Միշտ էլ աշխարհ եկածների մի մասը՝ տեր ու թագավորներ են եղել, ինչ-որ հատված՝ ունևոր-տանուտերեր, էն գերակշռող հատվածն էլ նույն ծառայող կամ բանող, բայց և պուպուշիկ լոզունգների ներքո քնքշորեն երազող՝ «լավատես՝ ժողովուրդ, իբր իշխանատերեր»:
Մեր ժամանակներում, նույնիսկ, «երկրի տերեր» ...
Բարդ է ընդունել, որ էս պարզագույն բանը համառորեն չի ընկալվում:
Էսօր էլի գոռում ենք աշխարհին, թե, բա ու՞ր է ձեր դեմոկրատիան, երբ մի ամբողջ ժողովուրդ սովի մատնած՝ ցեղասպանության են ենթարկում:
Ու էլի 1915 ենք գոչու՜մ, էլի 44-օրյա՜...
Մի քիչ կգոռանք, հետո էլի կուսակցական ծրագրեր սպասարկելու կգնանք, էլի պուպուշիկությունների ու չգիտեմ ինչերի ներքո դեմոկրատիա-մեմոկրատիա կքարոզենք, երկիրն էլ կամա՜ց-կամա՜ց,օրը ցերեկով, կտո՜ր-կտո՜ր, մեր աչքի առաջ, թշնամիների դրոշներով կգծագրվի ու...
Հազարամյակներ ապրած ժողովուրդ, քո առջև միշտ խոնարհվել ու խոնարհվելու եմ, բայց վերջին տարիների քեզ վարակած մեծամտությունը, նյութապաշտությունը, չսովորելն ու չգրագիտանալը, թշնամական մյուս բոլոր վիրուսակիր երևույթներին տրվելն ու համակերպվելը՝ կործանելու են մեզ:
Եթե չհամախմբվեցինք, մեր վճռականությամբ դուրս չեկանք աշխարհի դեմ, չհաստատեցինք մեր կամքն ու որոշելու իրավունքը, ցույց չտվեցինք, որ համընդհանուր միասնականությամբ, լինի Արցախում, թե սփյուռքում, ի զորու ենք մեկ բռունցք դառնալ՝ լինել պահանջատեր,
-Աշխարհատեր «դեմոկրատիա»- ն նոր-աշխարհակարգային շահերի իր «առատաձեռնություններով» քնքշորեն պատվելու է մեզ, չասեմ ինչ հետևանքներով ...
Էդ « դեմոկրատիա»-ն ո՞ր սև-ջհանդամում է, ասեք՝ մեռա՜նք քեզ կանչելով, տղա ես՝ Արցախ արի:
Ասում են՝ դեմոկրատիա, միջազգային հանրություն...
-Մարդու խնդալն էլ արդեն չի գալիս...
Ա.Ա»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ՌԴ. Արցախի պետնախարար
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան