«Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
««Հայաքվեն» քաղաքացիական նախաձեռնություն է, քաղաքական կուսակցություն չէ, որպես այդպիսն գրանցված չէ, որևէ ընտրության մասնակցելու ֆորմալ հնարավորություն նույնիսկ չունի»,- ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ պատասխանելով հարցին արդյո՞ք «Հայաքվեն» պատրասվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ներգրավել քաղաքական պրոցեսներում։
Նա նաև նշեց, որ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի արդյունքների վավերացումը տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին, իսկ ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին, ուղղակի զուգահեռ երկու գործընթացի մասնակցելու ֆիզիկական հնարավորություն չունեն։
«Ինչքան էլ այս ընթացքում թափ հավաքած լինենք, պետք չի գերագնահատել մեր հնարավորությունները, չենք կարող երկու գործընթացի մասնակցել, առավել ևս որ մեկը քաղաքացիական է, մյուսը՝ քաղաքական»,- ասաց Չալաբյանը։
Նա նաև նշեց, որ «Հայաքվեն» չի սահմանափակվում ստորագրահավաքով. ստորագրահավաքի հետ կապված բոլոր գործառնությունները վերջացնելուց հետո օրենքի նախագիծը պետք է մտնի ԱԺ, իրենց հիմնական ջանքը դրվելու է նրա վրա, որ այդ օրենքի նախագիծն ընդունվի. «Սա հսկայական հանրային պրոցես է, ուստի մենք որևէ կերպ չենք կարող մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Դրա ֆիզիկական հնարավորությունը չունենք, դրա հավակնությունն էլ ընդհանրապես չունենք»։
«Այլ բան է, որ լինեն այնպիսի թեկնածուներ, որոնք մեր մասնակիցների համակրանքն են առաջանցում, գուցե ինչ-որ ձևով դրան օժանդակենք, եթե հնարավորությունն ունենանք։ Բայց բացառվում է, որ մասնակցենք ընտրություններին»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
- «Փաստ». ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում այս կամ այն ուժին պաշտպանելու հարց առհասարակ չի քննարկել
- ՀՀ գործադիրն այսօր որոշում կընդունի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունը նշանակելու մասին
- «Ժողովուրդ». Հայկ Մարությանն ինքն էլ չի կողմնորոշվում, թե, ի վերջո, առաջադրվի ավագանու ընտրություններին, թե ոչ
- «Հրապարակ». Դավիթ Խաժակյանը՝ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների միասնական թեկնածո՞ւ
- «Ժողովուրդ». Երկրորդական են համարում Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին