Աշոտյան. Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը
«Բրյուսելյան հանդիպման փաստը հարկ է դիտարկել և ռեգիոնալ և գլոբալ վերջին զարգացումների համատեքստում»,- ասել է կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանելով Tert.am-ի հարցերին։
«Քանի մեզ շարունակում է ներկայացնել Նիկոլը, ոչ մի դրական ակնկալիք և ոչ մի հանդիպումից չի կարող լինել` Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն թե Փարիզ: Պարզապես ընթացող պրոցեսները լրացուցիչ արագացում են ստացել և բոլոր կողմերը շտապում են, մի իրավիճակ, որը արմատապես հակասում է հայկական շահերին: Մեզ պետք է շունչ քաշել, բայց մեզ ստիպում են փչել վերջին շունչը: Աշխարհը թքած ունի, թե Ադրբեջանը ինչ է անում, կարծելով, թե «Նիկոլ-վարչապետ» ունեցող ազգի հետ կարելի է անել ամեն ինչ:
Հիշեցնեմ օրինակ, որ Վաշինգտոնյան վերջին հանդիպման ժամանակ էլ Ադրբեջանը կրկին սպանեց մի քանի հայի: Եվ, ինչ պակաս էր Արարատ Միրզոյանը քսմսվում Բլինքենին և Բայրամովին: Ունեմ նաև հիմնավոր տպավորություն, որ օգտվելով Ռուսաստանի «գլուխս խառն է, համբերեք» մոտեցումից, ներառյալ ներքաղաքական վերջին իրադարձություններից և Էրդողանի գեոպոլիտիկ ակրոբատիկայից, Նիկոլը և Ալիևը միասին կփորձեն «финишный рывок» անել հենց արևմտյան թրեկ: Ի դեպ, վաղուց եմ ասել, որ Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը: Ալիևն ընդամենը կրկին հաստատեց այդ օրինաչափությունը»,- ասե․ է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Միշելի մամուլի ասուլիսն այն մասին էր, թե ինչպես է Արևմուտքը կրկին քաջալերել նավթ և գազ վաճառող բռնապետ Ալիևին, նսեմացրել հայրենիք վաճառող կապիտուլյանտ Փաշինյանին
- ԵՄ կարևորում է Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը․ Միշել
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը վերաբերող հարցեր
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է
- Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
- Փաշինյանն ու Միշելը քննարկել են եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին