Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն դեռևս ներկայացված չէ. Պաշտպան
«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի շարունակում է մնալ հիվանդանոցում, երկուշաբթի օրը կկատարվեն անհրաժեշտ հետազոտություններ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ.Բալասանյանի պաշտան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նա հայտնեց, որ նախորդ օրը Վ.Բալասանյանի վիճակը վատ էր, բժիշկների միջամտության արդյունքում մի քիչ կայունացել է. «Դեռևս անհնար է լիարժեք գնահատական տալ, քանի որ պետք է կարանոգրաֆիա անցնի, սիրտը հետազոտվի, դրանից հետո նոր հնարավոր է հիմնավոր եզրակացություն տալ առողջական վիճակի մասին»։
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում): Վիտալի Բալասանյանի՝ ձերբակալված որդին, եղբայրը, քեռորդին արդեն ազատ են արձակվել։
Առաջին ատյանի դատարանը մերժել էր Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։ Ռ.Մարտիրոսյանն ասաց, որ արդեն վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։
«Անկախ նրանից, ձերբակալության ժամկետը լրանում է, թե ոչ, մեզ համար դա էական նշանակության ունեցող հանգամանք է»,- ընդգծեց պաշտպանը։
Նա նաև հայտնեց, որ դեռևս Վ.Բալասանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացված չէ։ Ձերբակալության ժամկետը լրանում է հուլիսի 16-ին ժամը 22։00-ից հետո։
«Դեռևս ներկայացված չէ կալանքի միջնորդությունը։ Եթե մինչ նախատեսված ժամկետը չներկայացվի, պարոն Բալասանյանն ազատ կարձակվի»,- ասաց պաշտպանը։
Նա կարծում է, որ եթե բոլոր կողմերին հարցաքննեն, նման միջնորդություն չի էլ ներկայացվի։
«Որքան տեղեկացված եմ, հարցաքննվել են ի թիվս ձերբակալվածները, ԱԱԾ աշխատակիցները։ Այնտեղ գտնվել են անկողմնակալ անձինք, նրանց ցուցմունքն արժանահավատության տեսակետից ավելի էական նշանակություն ունեցող հանգամանք է, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը կարողանա ճիշտ որոշում կայացնել»,- ասաց պաշտպան Ռ.Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյանի կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի անվտանգային համակարգին. Պաշտպան
- «Փաստ». Բալասանյանին ձերբակալել են փաշինյանական «մասկի շոուի» բոլոր «կանոններով»
- «Հրապարակ». Արցախում կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը
- Վիտալի Բալասանյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքով հարուցվել է քրգործ
- Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց, սրտի հետ կապված խնդիր ունի․ Փաստաբան
- Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված
- Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է
- Արցախի դատախազությունը մանրամասներ է հայտնում Բալասանյանի որդու գործից
- Փաստաբան. Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է, նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ
- Բալասանյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով. InfoPort.am
- Մեզ համար անսպասելի էր. Մետաքսե Հակոբյանը՝ Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին
- Ստեփանակերտում բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան