Հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովրդի ուսերին թողնված բեռն ամեն օր ծանրանում է. Պետնախարար
«Հետպատերազմյան շրջանում մենք լսել ենք բազմաթիվ քննարկումներ, ՀՀ իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություններ, բայց այդ ամենից հետո այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն, բարի վերաբերմունք, խաղաղասեր վերաբերմունք Արցախի ժողովրդի նկատմամբ որևէ տեղից չտեսանք»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշեց, որ հիմա այս դեպքում Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու՝ հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովուրդը ոչ միայն ամեն օր տուժվում է, այլև այդ ամենից հետո ամեն օր ծանրանում է Արցախի ժողովրդի ուսերին թողնված բեռը, զրկանքների ու տառապանքների մեջ են գտնվում Արցախում ապրող երեխաները։
«Եթե մենք խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն խաղաղություն պետք չէ։ Մեզ պետք է խաղաղություն արժանապատիվ տեսքով, մեր ժողովրդին խաղաղություն պետք է սեփական իրավունքներն ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով»,- ասաց Արցախի պետնախարարը։
Նա կոչ արեց երբեք չվհատվել, թեև Արցախի շուրջը տեղի ունեցող իրադարձությունների. «Արցախի ժոովուրդը մենակ չի մնալու, Արցախի ժողովուրդն ունակ է սեփական պայքարով, սեփական օրինակով դաստիարակելու ու բոլորին բացատրելու, ցույց տալու ճշմարտիտ ուղին, որը կարող է տանել միայն հաղթանակ։ Պետք չէ վհատվել ու շարունակաբեր պետք է պայքարել, աշխատել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին