Դավիթ Շահնազարյան. Մոսկվան «կանաչ լույս» է տալիս Աբրբեջանին
ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է տարածել՝ ՌԴ ԱԳՆ այսօրվա հայտարարության վերաբերյալ.
«Այսօրվա՝ 15 հունիսի, 2023թ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ» Մոսկվան արդեն ոչ միայն պաշտոնապես է հրաժարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր մյուս բոլոր պարտավորվածություններից, այլ նաև հրապարակորեն խրախուսում, «կանաչ լույս» է տալիս Աբրբեջանին՝ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ռազմական գործողություններով իրագործելուէթնիկ զտումներ։
Հայտարարության մեջ նաև հերթական անգամ ամրագրված է ՌԴ-ի հիմնական նպատակը, այն է Թուրքիայի նկատմամբ ստանձնած իր պարտականությունները՝ արտատարածքային (էքստերիտորեալ) «թուրանական միջանցքների» բացումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում։
Փաստորեն, ՌԴ-ն բացահայտ հիմնավորում է իր աջակցությունը Աբրբեջանի էթնիկ զտման՝ ցեղասպան քաղաքականությանը, ի շահ Թուրքիայի հետ իր համագործակցության։
Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը։
Դավիթ Շահնազարյան
15 հուլիսի, 2023թ․, ք․ Երևան»։
Հարակից հրապարակումներ`
- Քանի դեռ նիկոլ կա, Արցախ ու Հայաստան չեն լինելու... Մետաքսե Հակոբյան
- Ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում
- Շարմազանով. Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը
- Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան