«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են Արցախից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Արցախում կազմակերպված համաժողովրդական ակցիան լուրջ դժգոհություն է առաջացրել իշխող ուժի մոտ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են, որ Արցախից սկսել են քննադատել ու պահանջատիրություն ներկայացնել Հայաստանի իշխանության նկատմամբ:
Առաջին անգամ հնչել է ոչ այնքան հասցեական, սակայն, այնուամենայնիվ, քննադատություն Արցախից Հայաստանի իշխանությունների հասցեին: Ընդդիմադիր ներկայացուցիչներն, իհարկե, դժգոհ են, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին Արայիկ Հարությունյանը չի քննադատում Արցախի այսօրվա վիճակի համար, բայց, մյուս կողմից, իշխանությունն է նեղսրտած, որ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության վարչապետը քննադատում է իրենց՝ ուղիղ ասելով, որ Արցախը մնացել է միայնակ, թողել են Ադրբեջանի կազմում և այլն:
Մի խոսքով, այս փուլում, երբ Արցախը շնչահեղձ է լինում, փոխանակ ջանքեր գործադրվեն այս վիճակից դուրս գալու համար, դեռևս փորձ է արվում հարցը տեղափոխել ներքին գզվռտոցների դաշտ, մինչդեռ թշնամին միասնական ճակատով կռվում է հայկական երկու պետությունների դեմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
- «Փաստ». Եթե ՔՊ-ի իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի
- «Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը շատ թեժ է անցել
- «Հրապարակ». Արցախում կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան