Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
Արտերկրում, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող ՀՀ քաղաքացիները էլեկտրոնային եղանակով չեն կարողանում միանալ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին։ Ասուլիսում «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն ասաց, որ ամեն օր ԿԸՀ համապատասխան ստորաբաժանման հետ խոսում են, տեղում ընդունում են, որ այդ պահին չի աշխատում էլեկտրոնային կայքը, խափանված է, բայց գրավոր հարցմանը ստանում են պատասխան, որ կայքն անխափան աշխատում է։
«Սա էլ վարչական մի ռեսուրս է, որով փորձում են խափանել մեր աշխատանքը։ Բնական է, չի ստացվի»,- նշեց նա։
Երկու շաբաթում էլեկտրոնային ստորագրությամբ «Հայաքվեին» միացել է 455 մարդ։ Ա. Պետրոսյանն ասաց. «Թող ԿԸՀ-ն ցույց տա, թե քանիսն են նրանցից Արցախից ստորագրել։ Կոդերը կան, իրենք այդ կոդերն են փակում ու հնարավորություն չեն տալիս ՀՀ քաղաքացիներին, գտնվելով ՀՀ տարածքից դուրս, իրենց սահմանադրական իրավունքն իրացնել։ Մենք այդ հարցին հետամուտ ենք լինելու, դիմելու ենք համապատասխան քայլերի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
- ՊԵԿ նախկին նախագահ. «Հայաքվե»-ն բացի քաղաքացիական ու քաղաքական նպատակներից ինձ համար շատ ավելի խորքային նշանակություն ունի
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
- Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
- Օնտարիո նահանգի Հայկական Միացյալ Խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «ՀայաՔվե»-ին
- Ահազանգ. Քիչ առաջ կրկին հարձակվել են Հայաքվեի Մարտունու ներկայացուցիչների վրա
- Չալաբյան. «Հայաքվե»-ի ստորագրահավաքը երեկ անսովոր թեժ էր
- Արցախում ՀայաՔվե-ին միանալու ժամանակացույցը փոխվել է
- Հրանտ Խաչատրյան. «Հայաքվե»-ի շրջանակում պետք է ստորագրեն նաև իշխանամետները
- Դանիելյան. «ՀայաՔվեի» օրինագիծն ընդամենը 10 տողից է
- Լիազոր ներկայացուցիչ. «Հայաքվե»-ի ստորգրահավաքին գրեթե ամեն օր խոչընդոտում են Ավանում ու Մալաթիա-Սեբաստիայում
- Մեկ շաբաթում «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է մոտ 15 հազար մարդ
- Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
- Սարգիս Ստեփանյանը նույնպես միացել է Հայաքվեին
- ՀայաՔվե-ի բոլոր հասցեները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան