«Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
Այս պահի դրությամբ «Հայաքվե»-ին միացել է 25 հազար մարդ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Երևանում ստորագրահավաքին միացել է 14 հազար 915 քաղաքացի, մարզերում` 9 հազար 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ»,- ասաց նա։
Նա արդյունքը հրաշալի է համարում. «Ստորագրահավաքը տևում է յոթ շաբաթ, առաջին երկուսի ընթացքում անհրաժեշտ նվազագույնի կեսն արդեն ունենք։ Փորձելու ենք առավելագույն թվով մասնակիցներ մոբլիզիցանել, որքան շատ լինենք, այնքան հուժկու ու հզոր կլինի մեր ձայնը»։
Նա դիմեց այն քաղաքացիներին, ովքեր արդեն միացել են ստորագրահավաքին. «Սիրելինե՛րս, կանգ մի առեք, գտեք ձեզ նման ևս մեկ մարդ, որը դեռ չի մասնակցել, խոսեք այդ մարդու հետ, ձեռքից բռնեք ու տարեք քվեարկության տեղամաս, մենք պետք է կրկնապատկենք մասնակիցների թիվը»։
Դիմեց նրանց, ովքեր դեռ չեն միացել ստորագրահավաքին. «Խնդրում եմ, մի սպասեք վերջնաժամկետին, քանի որ մենք միանում ենք այսօր, այդ մի ձայնն ավելի մեծ ուշ և արձագանք ունի, քան վերջում տված ձայնը, քանի որ այդ մի ձայնն իր հետևից նոր ձայներ է բերելու»։
Ա. Չալաբյանը հատուկ կոչով դիմեց բանակին, իրավապահ համակարգի աշխատողներին. «Ձեզ փորձում են վերևից ահաբեկել, որ չմասնակցեք «Հայաքվեին», կոտրեք այդ երկմտանքը, վախը, «Հայաքվեն» ձեզանից յուրաքանչյուրի համար է։ «Հայաքվեն» պաշտպանում է ձեր քրտինքը, ձեր արյունը, ձեր պայքարը։
Միասին բոլորս ուժ ենք, միասին պետք է հստակ ուղերձ տանք այն խմբակին, որն այստեղ ներկայացնում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այդ տանդեմին ու իր հովանավորերին՝ դուք հայազգին չեք կարողանալու ջարդել, մենք հաղթելու ենք»։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
- ՊԵԿ նախկին նախագահ. «Հայաքվե»-ն բացի քաղաքացիական ու քաղաքական նպատակներից ինձ համար շատ ավելի խորքային նշանակություն ունի
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
- Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
- Դանիելյան. «ՀայաՔվեի» օրինագիծն ընդամենը 10 տողից է
- Մեկ շաբաթում «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է մոտ 15 հազար մարդ
- Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին