Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի պատրաստակամության մասին մոտ ապագայում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում՝ ղարաբաղյան կարգավորման խնդիրը քննարկելու և խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի վիճկը տարածաշրջանում։
Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Ելնելում ենք նրանից, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինի Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ փաթեթի անշեղ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր տրմադրվածությունը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ հիշատակվծ փաստաթուղթը ստորագրելու համար։
Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել ղարաբաղի հայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։
Մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը, ինչպես նաև էներգակիրների մատակարարումն վերսկսելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին
- Ադրբեջանը «Լաչինի անցակետի» աշխատանքը դադարեցրել է
- ՌԴ ԱԳՆ-ն Մերձմոսկվայում անօդաչուների հարձակումը համարում է ահաբեկչություն
- ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը
- ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Կիևին և Արևմուտքին Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման տխուր հետևանքների մասին