ՌԴ Կրասնոդարի երկրմասում ավտոբուսի և բեռնտարի վթարի զոհերի թիվը հասել է 3-ի
Կուբանի մարզում բեռնատարի և սովորական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 17-ի:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։
«Տասնյոթը տուժել է, յոթը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են, երկուսը մահացել են»,-հայտնել են փրկարարական վարչությունից։
Երեք տուժածի հաջողվել է փրկել «արգելափակումից»։
Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից նշել են, որ բախման ժամանակ սովորական ավտոբուսում եղել է ինը երեխա, սակայն նրանց վիճակը չի հաղորդվում։ Ներկայումս տեղում աշխատում է 72 փրկարար, ներգրավված է 25 միավոր տեխնիկա։
Կուբանի Բրյուխովեցկի շրջանում՝ Կրասնոդար-Յեյսկ մայրուղու վրա, Տուլա-Անապա չվացուցակով ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ներքին գործերի նախարարության գլխավոր շտաբի նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել, երբ MAN բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Ավտոբուսում եղել է 41 մարդ։ Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասում ԱԻՆ գլխավոր վարչությունը հայտնել էր 14 տուժածի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Կրասնոդարում կարող է Ժիրինովսկու անունով փողոց անվանակոչվել
- Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ զոհ կա
- Կրասնոդարում գազի պայթյունից վեց անձ է տուժել
- Կրասնոդարում վթարի հետևանքով հայազգի վարորդ է մահացել