Ռոբերտ Քենեդի կրտսերը կարծում է, որ Բայդենը պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է զոհաբերել ամերիկացիների կյանքը Ռուսաստանի հետ ցամաքային պատերազմի ժամանակ՝ որոշելով մոբիլիզացնել 3000 պահեստայինների՝ ի հավելումն Եվրոպայում արդեն 100.000 ամերիկյան զինվորականների: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Twitter-ի իր էջում նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ կրտսեր Ռոբերտ Քենեդին։
«Նախագահ Բայդենը հենց նոր հրավիրեց 3000 պահեստազորայինների՝ ուժեղացնելու ամերիկյան կոնտինգենտը Եվրոպայում՝ որպես «Atlantic Resolve» գործողության մաս: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե ինչի համար է այս մոբիլիզացիան: Սա նախապատրաստություն է Ռուսաստանի հետ ցամաքային պատերազմի»,-ասել է նա:
«Հարյուր հազարավոր երիտասարդ ուկրաինացիներ արդեն մահացել են, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքական էլիտան իրենց երկիրը մղել է պատերազմի՝ սեփական աշխարհաքաղաքական երևակայություններն իրականացնելու համար: Եվ հիմա, պարտությունը ընդունելու փոխարեն, Բայդենը պատրաստվում է զոհաբերել նաև ամերիկացիների կյանքը»,-ավելացրել է Քենեդին:
Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրաման, որը թույլ է տալիս Վաշինգտոնին ներգրավել մինչև 3000 պահեստազորային՝ մասնակցելու «Atlantic Resolve» գործողությանը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է անխոհեմ և որակել որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ
- Փաշինյանը՝ Բայդենին. Բարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցում ԱՄՆ դիրքորոշումը
- Ջոն Քենեդիի զարմիկը մտադիր է 2024 թ-ին մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին
- Մնում էր Քենեդու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին. Բագրատ Եսայան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան