Սաակաշվիլու փաստաբանը կարծում է, որ Վրաստանը անտեսելու է Կիևի դիմումները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի արձագանքի իր պաշտպանյալին ներում շնորհելու Ուկրաինայի խորհրդարանի կոչերին։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ էր արել Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարին հասանելիություն տրամադրել Սաակաշվիլիու մոտ, ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահին ծանր ֆիզիկական վիճակի պատճառով։ Ռադան նաև կոչ է արել ԵՄ երկրների խորհրդարաններին համապատասխան որոշումներ ընդունել Սաակաշվիլիին ներում շնորհելու անհրաժեշտության վերաբերյալ։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներին, ովքեր պաշտպանել են այս որոշումը: Կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունը, ցավոք, մեծ ուշադրություն չի դարձնի այդ կոչին: Մենք փորձ ունեինք, երբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որ Սահակաշվիլին քաղբանտարկյալ է, կառավարությունը չարձագանքեց դրան, այլ ավելի շուտ ծաղրի ենթարկեց, ագրեսիվ հայտարարություններ արեց, այս դեպքում նույնը կլինի: Քանի դեռ յն չի զդել, մենք չպետք է հանձնվենք, պետք է պայքարել մինչև վերջ, և արդյունքը կլինի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Խաչապուրիձեն՝ Ռադա հեռուստաալիքի եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԱՆ-ն մեղադրում է Լեհաստանից ժամանած բժշկին Սաակաշվիլու անալիզի նմուշներն կոշիկի մեջ ապօրինի արտահանելու փորձի մեջ
- Ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլուն
- Իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի հետ․Սաակաշվիլի
- Սաակաշվիլին տեսակապով մասնակցել է դատավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան