«Ռուբեն Վարդանյանի այսօրվա հայտարարությունները բուռն արձագանք ենք առաջացրել այն ուժերի մոտ, որոնք այս ծանր իրավիճակում պայքարի իմիտացիայով են զբաղված»
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ինչքան էլ շակալները վայրահաչեն, քարավանն անցնելու է իր ճանապարհով
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երեկվա և Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի այսօրվա հայտարարությունները բուռն արձագանք ենք առաջացրել այն շրջանակների ու ուժերի մոտ, որոնք, ցավոք, այս ծանր իրավիճակում պայքարի իմիտացիայով են զբաղված: Առայժմ չենք ուզում գնահատականներ տալ, նրանց բառապաշարն ու վարքագիծն արդեն իսկ ամեն ինչ ասում է իրենց մասին:
Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են նման վարքագիծ դրսևորողների ու այդպիսի հայտարարություններ անողների ետևում, առաջին հերթին արջի ծառայություն են մատուցում հենց Արցախի իշխանություններին: Իսկ Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տալիս զգոն լինել: Այս իրավիճակում երկիրը ներսից քանդելու, ատելություն ու պառակտում սերմանելու երևույթները պետք է բացառվեն:
Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ այս իրավիճակում մեզ համար ամենակարևորը Արցախի ժողովրդի հավաքական ցանկության ու նպատակի՝ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ունենալու ուղղությամբ աշխատանքն է: Դրա համար մենք շարունակելու ենք անել հնարավորն ու անհնարինը:
Այս և նմանատիպ բոլոր մանիպուլյացիաներին մենք պատասխանելու ենք մեր գործով: Մեր սկզբունքները մենք հստակ հայտարարել ենք ու մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու ենք մեր հիմնական խնդրի վրա:
Արցախում ժամանակին յուրաքանչյուր ասված խոսքն արժեք է ունեցել և յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրել իր ասածի համար: Վստահ ենք, որ շատ արժեքների հետ, Արցախում նաև դա է վերականգնվելու: Ոչինչ անհետ չի կորչում: Ժամանակը կգա և ամեն մեկը պատասխանատվություն կկրի իր ասածների և արածների համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները