Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիին ներում շնորհելու Ռադայի կոչը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի դիմումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ հանրապետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու վերաբերյալ, ծառայում է Վրաստանի կառավարության փոխելու նպատակին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ինչ վերաբերում է Ռադայի պատգամավորների կոչին, սա հասկանալի է, սա այս գործընթացի, այս քաղաքականության շարունակությունն է: Նրանց նպատակը շատ պարզ է, իհարկե, իրենց է ձեռնտու է եղել և հիմա էլ ձեռնտու է, որ այստեղ խաղաղություն չլինի երկրում ողջախոհ իշխանություն չլինի, որը պաշտպանի իր երկրի շահերը: Նրանց պետք է կառավարություն, որը կլինի իրենց շահերի առաջնորդը երկրում, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունն ինչ-որ կերպ տեղափոխվի այլ թևերի, ճակատների վրա, բայց մենք դա թույլ չենք տա»,-ասել է Ղարիբաշվիլին:
Նա նաև «հերթական ներկայացման փորձ» է անվանել եվրոպացի պատգամավորների դիմումը Վրաստանի ղեկավարությանը` Սաակաշվիլուն թույլ տալու լքել երկիրը բուժման նպատակով։
«Մեզ հետ կապվելու և որոշակի խորհուրդներ տալու փոխարեն՝ ուզում եմ հիշեցնել, որ պետք է ներողություն խնդրեն մեր պետությունից և հասարակությունից՝ իրենց թույլ տված ապատեղեկատվության քարոզարշավին մասնակցելու համար, որ Սահակաշվիլին իբր թունավորել են իշխանությունները, նա մահանում է և այլն, և այլն»,-հավելել է վարչապետը։
Ուրբաթ օրը Գերագույն Ռադայի պատգամավորներն ընդունել են Սաակաշվիլուն ներում շնորհելու կոչ Զուրաբիշվիլուն՝ «հաշվի առնելով նրա ծանր ֆիզիկական վիճակը»։ Չորեքշաբթի օրը նաև եվրոպացի խորհրդարանականները դիմել են Վրաստանի ղեկավարությանը Սաակաշվիլուն ԵՄ երկրներից մեկում բուժման համար ազատ արձակելու կոչով։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլու փաստաբանը կարծում է, որ Վրաստանը անտեսելու է Կիևի դիմումները
- Վրաստանի ԱՆ-ն մեղադրում է Լեհաստանից ժամանած բժշկին Սաակաշվիլու անալիզի նմուշներն կոշիկի մեջ ապօրինի արտահանելու փորձի մեջ
- Ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլուն
- Իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի հետ․Սաակաշվիլի
- Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլուն վերադարձնելու Ուկրաինայի պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան