Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն. Տաթևիկ Հայրապետյանը՝ Միշելի հայտարարության մասին
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Փաշինյան–Շառլ Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ:
Այդտեղ առանձնակի խնդրահարույց է հայտարարության չորրորդ կետը, որտեղ փաստացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է զուտ հումանիտար խնդիր:
Հայտարարության այդ հատվածում մեջ նշված է. «Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից: Մենք քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն:
Ես ընդգծել եմ դեպի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ։ Ես երկու տարբերակներն էլ տեսնում եմ որպես կարևոր և խրախուսում եմ երկու կողմերի մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի բժշկական տարհանման վերսկսումը»:
Փաստորեն, մարդու իրավունքների ջատագով համարվող ԵՄ–ի համար խնդիրը բնականոն հուն կարող է վերադառնալ, եթե Աղդամից ուտելիք տան Արցախում ապրող հայերին: Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն: Ոչ մի խոսք Արցախում ստեղծված աղետի, Ալիևի ռազմատենչ հռետորաբանության ու ագրեսիվ քայլերի մասին: Այսպես վարվում է Ադրբեջանին «հուսալի գործընկեր» համարող ԵՄ–ն: ԵՄ հարթակը ամենաանհաջողն է բոլոր բանակցային հարթակներից: Թե՛ իրենց շահերի առումով և թե՛ բանակցային գործընթացի ու խնդրի էության մասին գիտելիքների բացակայության առումով այս հարթակը խնդրահարույց է: Այս հանդիպումներից հետո մենք, ցավոք, էսկալացիայի մեծ ռիսկ ենք ունենում: Ինչու՞: Որովհետև ագրեսիվ ու ռազմատենչ Ադրբեջանի համար ԵՄ–ի կողմից նման ձևակերպումների օգտագործումը ուղղակի կանաչ լույս է համարվում...Կան խնդրահարույց այլ կետեր ևս, օրինակ՝ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին խոսելիս որևէ բառ չկա միջազգային մեխանիզմների մասին:
Դե Փաշինյանի կողմից վարվող խայտառակ բանակցությունների մասին ասելիք չկա...փաստացի մեր երկրի շահերը ներկայացնող չկա այս բանակցություններում»։
Հարակից հրապարակումներ`
- Միշելի մամուլի ասուլիսն այն մասին էր, թե ինչպես է Արևմուտքը կրկին քաջալերել նավթ և գազ վաճառող բռնապետ Ալիևին, նսեմացրել հայրենիք վաճառող կապիտուլյանտ Փաշինյանին
- ԵՄ կարևորում է Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը․ Միշել
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը վերաբերող հարցեր
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է
- Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
- Փաշինյանն ու Միշելը քննարկել են եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին