Ուժեղացված ծառայություն՝ Սևանա լճում ու լողափերին
Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները»,- նշում են ՆԳՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
- «Գառնի» պատմամշակութային արգելոցում կնշվի Վարդավառը
- Վարդավառի տոնին Խոսրովի անտառը փակ կլինի այցելությունների համար