Դեսպան Մակունցը կոնգրեսական Ռիչ ՄքՔորմիքի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հրամայականը
Հուլիսի 14-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ռիչ ՄքՔորմիքի (հանրապետական, Ջորջիա) հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Դեսպան Մակունցը ընդգծել է ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հրամայականը և կարևորել ԱՄՆ ներգրավվածությունը ընթացիկ գործընթացներում։
Քննարկվել են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման և խորացման, ԱՄՆ կողմից օժանդակության հնարավորությունների հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին