ՄԹ կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից
ՀՀ-ում Մեծ Բրիտանական դեսպանության հայտարարություն է տարածել Հարավային
Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին.
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։
Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
- Խոչընդոտելով ԿԽՄԿ-ի իրականացրած մարդասիրական գործունեությունը՝ Ադրբեջանը նաև սրում է Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը. ԱՀ ԱԳՆ
- Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազննին չեն խուզարկվում, ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում
- ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել. ԿԽՄԿ
- ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադբեջանում ազատազրկման դատապարտված երկու հայ զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին