«Փաստ». Բալասանյանին ձերբակալել են փաշինյանական «մասկի շոուի» բոլոր «կանոններով»
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ասկերանի իր տանը ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Նշենք, որ Բալասանյանին ձերբակալել են փաշինյանական «մասկի շոուի» բոլոր «կանոններով»՝ բռնի կերպով բերման ենթարկելով: Նա ձերբակալվել է հարուցված քրեական գործի շրջանակներում Բալասանյանի տանն իրականացված խուզարկության պահին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով:
Ինչ վերաբերում է բուն քրեական գործին, ապա նշվում է, որ Բալասանյանը որդու անունով գյուղատնտեսական վարկեր է վերցրել, ու «նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս»։Ինչպես հայտնում է թերթի արցախյան աղբյուրը, հիշյալ գյուղվարկերից օգտվել են նաև Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի մի շարք ներկայացուցիչներ, բայց «ուշագրավ» է, որ իրավապահները խնդիր ու հանցակազմ տեսել են միայն Բալասանյանի պարագայում։ Ինչպես նշում են Արցախում, գործ ունենք ընտրողական մոտեցման հետ, երբ իրավապահները խնդրին մոտենում են՝ ըստ ճաշակի։
Թերթի տեղեկություններով, Արցախում գործող փաշինյանական թևը, մշտապես ՀՀ իշխանության աջակցությունն ու անվերապահ հովանավորությունն ունենալով, Արցախի իշխանություններին ու իրավապահներին պարբերաբար կոնկրետ քաղաքական ցուցումներ է տալիս ըստ Փաշինյանի քիմքի. Բալասանյանի հետ տեղի ունեցածը հենց այդ շարքից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի հանդեպ դժգոհություններն ավելանում են, և այդ հարցը հասել է անգամ Փաշինյանին
- «Հրապարակ». Եկեղեցին ինչ է հորդորում իշխանություններին
- «Փաստ». ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում այս կամ այն ուժին պաշտպանելու հարց առհասարակ չի քննարկել
- «Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են Արցախից
- «Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
- «Փաստ». Եթե ՔՊ-ի իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի
- «Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը շատ թեժ է անցել
- «Հրապարակ». Արցախում կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան