ՀԱՍԱԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Այսօր տեղի է ունեցել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը: Քաղաքական ուժն ընտրել է նաև վարչության նոր կազմը: Կուսակցությունից հայտնում են, որ ի թիվս կուսակցաշինության և այլ հարցերի, ՀԱՍԱԿ-ը քննարկել է նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը. որոշումը դրական էր:
Իր ելույթում կուսակցության վերընտրված նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրել է այն թեզերը, որոնց հիմքով կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ընտրություններին: Նա նշել է, որ մեր հայրենիքն ապրում է շատ բարդ, ճակատագրական ժամանակահատված, որոնք չեն կարող չմտահգել իր երկիրը սիրող մարդկանց:
Կուսակցությունն ընդունել է հայտարարություն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: Ընտրվել է նաև կարգախոս՝ «Դու կարո՛ղ ես»:
«Մենք մեր համեստ ռեսուրսներով ու դիրքորոշմամբ կփորձենք համոզել երևանցիներին, որ չենք պատրաստվում ծառայել այս կամ այն քաղաքական ուժին կամ էլիտաներին: Մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երևանի ու երևանցիների ապագայի համար, և պատրաստ ենք մեր կամքը, մեր ձայնը պարտադրել: Միասին պայքարենք անարդարության դեմ»,- ասել է նա:
Քաղաքական ուժի ղեկավարը նշել է, որ այս ընթացքում տարբեր քննարկումներ է ունեցել մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն որոշում է կայացվել մասնակցել միայնակ:
Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն իր ելույթում նշել է, որ կուսակցությունը պայքարել և պայքարելու է իրական փոփոխությունների ու բարեփոխումների համար, այլ ոչ թե դեկորատիվ փոփոխությունների: Նա կարևորել է Երևանի դեմքը պահպանելու ծրագրերը, որոնք առանցքային են լինելու իրենց ուժի համար։
Նշենք, որ ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- «Փաստ». ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում այս կամ այն ուժին պաշտպանելու հարց առհասարակ չի քննարկել
- ՀՀ գործադիրն այսօր որոշում կընդունի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունը նշանակելու մասին
- Ինձ վստահվել է Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարել ՔՊ-ի ընտրական շտաբը. Արմեն Փամբուխչյան
- Երևանի քաղաքապետի ևս մեկ թեկնածու հայտնի է
- Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է
- Տիգրան Սահակյան. Այս պահին մենք լրջորեն պատրաստվում ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին
- Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
- Ովքե՞ր են հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան