Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցություններ գնահատել է ազնիվ ու առարկայական։
«Մտքերի փոխանակումը եղել է անկեղծ, ազնիվ և էական: Տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը»,-․ ասել է Շառլ Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ հանդիպմանն ընդգծել է Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը. «Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամի ուղղությամբ մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար․ երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
«Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա վերջին երկու ամիսների ընթացքում կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։
Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումները մոտենում են, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են»,-նշել է Միշելը:
Միշելը հայտարարել է, որ նպատակ ունի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին ևս մեկ հանդիպման հրավիրել Բրյուսելում, բայց ամառվանից հետո: Բացի այդ` ևս մեկ հանդիպում նախատեսում է Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ` Եվրոպական քաղաքական հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը վերաբերող հարցեր
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է
- Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
- Ալիևը բանակցությունների բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է գնահատել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին