Ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է. Թովմասյանը դիմել է բարեկամ երկրների ԱԺ ղեկավարներին
Ս.թ. հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։
Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։
Փաստելով, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են, Արթուր Թովմասյանը ներկայացրել է երկրի առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները, ստեղծված իրավիճակը գնահատել որպես լիակատար շրջափակման մեջ գտնվող արցախահայության հայրենազրկման վտանգ և այս կապակցությամբ ահազանգել է միջազգային հանրությանը։
Արցախի խորհրդարանի ղեկավարը խորապես համոզված է, որ ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։ Նա վստահեցրել է գործընկերներին, որ ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը կան ու ներկայացրել է դրանցից ամենկարևորները։
Պարոն Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ բնակչության համար անվտանգության վստահելի երաշխիք կդառնա, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախ. արդեն 216 օր
- Պետք է մարդասիրական օդային միջանցք բացել դեպի Արցախ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժում
- «Էդ «դեմոկրատիա»-ն ո՞ր սև-ջհանդամում է, ասեք՝ մեռա՜նք քեզ կանչելով, տղա ես՝ Արցախ արի»
- Մոմավառություն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում մահացած բալիկների հիշատակին
- Խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ՌԴ. Արցախի պետնախարար
- Արցախի խնդիրն ու ողբերգությունն ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան.Տիգրան Աբրահամյան
- Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ
- Արցախում հումանիտար աղետ է
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- Իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում. Քաղաքագետը՝ Արցախի իշխանություններին
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին