ԱՄՆ դերասանների գիլդիան հայտարարել է 40 տարվա մեջ առաջին գործադուլի մասին
Ամերիկայի դերասանների գիլդիան հայտարարել է իր առաջին գործադուլը 1980 թվականից ի վեր: Պայմանագրի ժամկետը պաշտոնապես ավարտվել է կեսգիշերին։ Variety-ի հաղորդմամբ, գիլդիայի նախագահ Ֆրեն Դրեշերը հայտարարել է, որ նախնական բանակցությունները «վիրավորական» են եղել և հանգեցրել են գործադուլի։
Դերասանների գիլդիան նախկինում փորձել էր նոր պայմանագրի պայմանների շուրջ բանակցություններ վարել Պրոդյուսերների գիլդիայի հետ: Դերասանները փորձել են հասնել ավելի բարձր աշխատավարձի, քասթինգի կանոնների վերանայմանը և արհեստական ինտելեկտի օգտագործման սահմանափակումների ներդրմանը։ Պրոդյուսերների դաշինքը պնդում էր, որ դերասանների գիլդիան սաբոտաժի է ենթարկել բանակցությունները և հրաժարվել է պայմանների բարելավումից:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, արդեն տևական ժամանակ է ԱՄՆ-ում շարունակվում է սցենարիստների գործադուլը։ Սա սցենարիստների և դերասանների առաջին համատեղ գործադուլն է 1960 թվականից ի վեր։ Գործադուլի մեկնարկի օգտին քվեարկել է Գիլդիայի կազմում գտնվող դերասանների 98%-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան