Սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի դպրոցերում կներմուծվի երկլեզու կրթություն
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է «Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական և դպրոցական հաստատություններում պետական չափորոշիչների ներդրում» ծրագիրը, որի նպատակն է նախադպրոցական հաստատություններում և ազգային փոքրամասնությունների դպրոցներում պետական չափորոշիչների ներդրումը՝ օգտագործելով երկլեզու կրթության մոտեցումը։
Jnews-ի հաղորդմամբ, արդեն տարրական մակարդակում՝ 2-րդ և 4-րդ դասարաններում երկլեզու ուսուցում է իրականացվում հետևյալ առարկաներից՝ արվեստ (II-IV դասարաններ), ես և հասարակությունը և բնագիտությունը (III-IV դաս.)։ Նախատեսվում է նաև մաթեմատիկա (II-IV դասարաններ) և Իմ Վրաստանը (V-VI դասարաններ) դասավանդել երկլեզու մեթոդով։ Երկլեզու առարկաներից մշակված ռեսուրսները (ուսուցիչների, աշակերտների համար) երկլեզու են՝ վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն:
Դասագրքերում պաշտպանված է այլընտրանքային լեզուների սկզբունքը, որը հաշվի է առնվում աշակերտների լեզվական պատրաստվածությունը և կախված է կոնկրետ դպրոցի/դասարանի լեզվական իմացությունից և պատրաստվածությունից: Բազային մակարդակում ազգային ուսումնական ծրագիրն իրականացվում է մայրենի լեզվով (հայերեն և ադրբեջաներեն): Մեթոդական և թեմատիկ ռեսուրսները նույնպես թարգմանվում և խմբագրվում են մայրենի լեզուներով:
Ծրագիրը ներառված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության 2022-2032 թվականների ռազմավարական ծրագրում։
Ծրագրում այժմ աշխատում է 110 օգնական ուսուցիչ։ Նրանցից ոմանք արդեն ընդգրկված են կանոնավոր առարկայական մարզչական/թրեյնինգներում, իսկ մյուս մասն առարկայական վերապատրաստում է անցնում և սեպտեմբերից կներգրավվի կանոնավոր մարզչական աշխատանքներում։
Նախագծի նպատակն է այս կերպ զինել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ նախադպրոցական հաստատությունների երեխաներին և դպրոցի աշակերտներին ժամանակակից հասարակական կյանքում լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Նշված ենթածրագրում ընդգրկված ուսուցիչների ընտրության չափանիշը վրացերենի իմացությունն է։ Ծրագիրը ամբողջությամբ իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցիներում և նախակրթարաններում։ Ներկայումս ծրագիրն իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցներում տարրական և բազային դասարաններում (Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան