Թաթոյան. Կարևորը` իրենք պաշտոններում «անսասան» մնան, հոգ չէ, որ արդյունքում Ադրբեջանը դրանից միայն ուժեղացավ
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանի իշխանությունը սեփական քաղաքական շահերի ու պաշտոնների կորստի իրենց մղձավանջային վախերի պատճառով, երկրի անվտանգությունը կործանող սխալներ գործեց, որոնք մեր դիրքերը լրջորեն թուլացրին միջազգային ասպարեզում, ադրբեջանական զինված ուժերը «լեգիտիմ» հնարավորություն ստացան ամրանալու մեր գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին, լկտիացած` զրկանքների մեջ պահել մեր հայրենակիցներին:
Միջազգային մեխանիզմներ գործադրելու փոխարեն Հայաստանի իշխանությունը անհիմն պատրանքներով գնացել-մտել էր միջազգային քաղաքական ու ռազմական կառույցների տակ` հստակ իմանալով, որ Ադրբեջանն այդտեղ իր օգտին է հարցերը լուծել տալու, անտեսելով, որ մեր հարցերն այդ կառույցներին «դեմ տալով»` միայն ուժեղացնելու էին Ադրբեջանին:
Սրանից բացի, կազմակերպված, բարձր մակարդակից մինչև սեփական քաղաքական թիմի համայնքային մարմիններ, պարտաճանաչ հերքում էին ադրբեջանական հանցանքների մասին հաղորդումները, պաշտոնական հայտարարություններով ու իշխանական լրատվամիջոցներով արդարացնում ադրբեջանական հանցագործներին, «կենաց-մահու» պայքար էին տանում բոլոր նրանց դեմ, ովքեր այդ հանցանքները բարձրաձայնում էին` սարսափած լինելով տագնապից, որ դա կառաջացնի մարդկանց դժգոհությունը իրենց իշխանության նկատմամբ, մարդկանց աչքում իրենք թույլ կերևան, հաճախ էլ ղեկավարվելով` «Մեզ ոչ ոք չի կարող ասել` ինչ անենք, մենք ամենից ճիշտը գիտենք» կարգախոսով:
Կարևորը` իրենք պաշտոններում «անսասան» մնան. հոգ չէ, որ արդյունքում Ադրբեջանը դրանից միայն ուժեղացավ ու ստացավ թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի նպաստավոր դիրքեր, մի ամբողջ ժողովուրդ կանգնեց անվտանգության կործանարար սպառնալիքների առաջ:
Արդյունքում կարևորագույն միջազգային մեխանիզմներ գործի չդրվեցին, բաց թողնվեցին բացառիկ հնարավորություններ: Այսքանից հետո բոլոր կողմերը` լինի միջազգային կառույց, այլ երկիր կամ այլ կողմ, մեղավոր կամ պատասխանատու են, բացի իրենցից»:
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի
- Արման Թաթոյան. ԲԴԽ-ն վերածվել է դատական իշխանության դեմ մահակի
- Ադրբեջանն իր հայատյաց պետական քաղաքականությունից ոչ միայն չի հրաժարվել, այլ ավելի են խորացրել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ. Թաթոյան
- Թաթոյան. Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան