ԵՄ կարևորում է Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը․ Միշել
Եvվրոպական միությունը խրախուսում է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Նիկոլ Փաշինյանի Ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բրյուսելյան հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Տեղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված:
Այս համատեքստում ԵՄ-ն կարևոր է համարում ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավվածների համար»,-հայտարարել է Միշելը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը վերաբերող հարցեր
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է
- Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
- Փաշինյանն ու Միշելը քննարկել են եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
- Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները