Էկոակտիվիստները խափանել են Լոնդոնում դասական երաժշտության փառատոնի բացումը
Just Stop Oil-ի ակտիվիստներն ընդհատել են Լոնդոնում BBC Proms երաժշտական փառատոնի բացումը։«Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել են էկոակտիվիստները։
Փառատոնի առաջին երեկոյան բեմ են ներխուժել էկոակտիվիստները: Նրանց խոսքով, համերգի ժամանակ նրանք գործի են դրել կոնֆետի թնդանոթներ և օգտագործել թայֆոն՝ պահանջելով Մեծ Բրիտանիայի կառավարությունից անհապաղ դադարեցնել բոլոր նոր համագործակցությունները նավթի ու գազի արդյունահանման լիցենզիաների ոլորտում։
Just Stop Oil-ի ակտիվիստները փորձեցին դիմել հանդիսատեսին, նախքան անվտանգության աշխատակիցների կողմից բռնվելը և բեմից դուրս բերվելը: Դրանից հետո համերգը շարունակվեց։
Երկու ցուցարարներ բացել են նարնջագույն դրոշներ, երբ նրանք ներխուժել են թագավորական Ալբերտ Հոլի բեմ:
«Այսօրվա գործողությունը պատասխան էր BBC-ի հիասթափեցնող լուսաբանմանը կլիմայական արտակարգ իրավիճակի մասին, որին մենք բախվում ենք: Վերջին շաբաթների ընթացքում BBC-ին մեղադրում էին «կեղծ հվասակշռությն», ինչպես նաև կառավարության և նավթային ընկերություններին չքննադատելու համար:
Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Just Stop Oil-ի ակտիվիստները պատրաստվում են «կաթվածահար անել» Լոնդոնը իրենց երբևէ անցկացված ամենամեծ բողոքի ակցիաներով։
Հարակից հրապարակումներ`
- «Սեզար» կինոմրցանակի հեռարձակումն էկոակտիվիստի արարքի պատճառով ընդհատվել է
- Կառավարության շենքի մոտ բնապահպանները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ Քերոբյանի հայտարարության
- Ամազոնի անտառները հատվում են ռեկորդային արագությամբ. բնապահպանները մեղադրում են Բրազիլիայի նախագահին
- Բնապահպանները Խաղաղ օվկիանոսից հանել են ավելի քան 40 տոննա աղբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան