Թուրքմենստանի նախագահը օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը կառավարությանն արձակուրդ է ուղարկել օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը թույլ է տվել երկրի կառավարությանը օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը մեկնել արձակուրդ։ Այս մասին հայտնել է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթը՝ նախորդ օրը կայացած Նախարարների կաբինետի ընդլայնված կազմով նիստի արդյունքներով։
Ինչպես գրում է թերթը, Բերդիմուհամեդովը նշել է, որ ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ցուցանիշները գոհացուցիչ են՝ հանձնարարելով բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներին առաջիկա օրերին վեց ամսվա արդյունքներով հանդիպումներ անցկացնել։ Դրանից հետո նա ղեկավարներին, բացառությամբ գյուղատնտեսական համալիրի ու վելայաթների (շրջանների ղեկավարների) հիակիմների, թույլ է տվել արձակուրդ գնալ օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը։ Երկրի ղեկավարը խորհուրդ է տվել, ինչպես նախորդ տարիներին այն անցկացնել Ավազա, Արչման, Յիլիսուվ առողջարանային շրջաններում և երկրի այլ առողջարաններում։
ՏԱՍՍ-ը գրում է, որ ավանդաբար, այս ամսաթվերին Թուրքմենստանի կառավարությունը մեկ ամսով արձակուրդ է գնում: Սակայն եղել են բացառություններ, օրինակ՝ 2018թ. Այդ ժամանակ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պաշտոնյաներին երկու շաբաթով էր արձակուրդ ուղարկել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին