«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի հանդեպ դժգոհություններն ավելանում են, և այդ հարցը հասել է անգամ Փաշինյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական թևում լուրջ քննարկումներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունեության ձախողման հարցով:
Բանն այն է, որ հենց նրան էր վստահված բուհերի միավորման գործընթացն ու Ակադեմիական քաղաք ստեղծելու ծրագիրը, որը չի ստացվում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը պետք է ակտիվ գործեր, քանի որ դեռ նախորդ տարվանից պետք է հաստատվեր կոնցեպտը, սակայն այդպես էլ չի կատարվել։ Դա է պատճառը, որ նրա հանդեպ դժգոհություններն ավելանում են, և այդ հարցը հասել է անգամ Փաշինյանին։ Բացի այս, գործընթացին ներգրավվել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա հստակ պատասխանի և ներկայացնի, թե ինչ է արվել այս ընթացքում, և ինչ բացթողումներ կան։
Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ գերմանական ընկերություն են հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք զբաղվեն Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքներով։ Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը դեռ մայիսի 30-ին նշանակվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և այդ օրվանից պետք է ակտիվ աշխատանքներ տաներ։
Այն, որ արդեն Ժաննա Անդրեասյանն է կառավարում ամեն ինչ, ապացուցում է այն փաստը, որ հուլիսի 13-ին նիստ է եղել, որի ժամանակ էլ հիմնական զեկուցողը հենց Ժաննա Անդրեասյանն է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Եկեղեցին ինչ է հորդորում իշխանություններին
- «Փաստ». ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում այս կամ այն ուժին պաշտպանելու հարց առհասարակ չի քննարկել
- «Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են Արցախից
- «Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
- «Փաստ». Եթե ՔՊ-ի իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի
- «Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը շատ թեժ է անցել
- «Հրապարակ». Արցախում կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան