Ալիևը բանակցությունների բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է գնահատել
Այսօր Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։
Երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շնորհակալություն հայտնելով Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ Ալիևը նշել է բրյուսելյան ձևաչափի արդյունավետությունը։
Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շուրջ։
Շառլ Միշելի հանդիպումը Փաշինյանի ու Ալիևի հետ նախատեսված է Բրյուսելի ժամանակով 13։00-ին (Երևանի ժամանակով՝ 15:00)։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Բրյուսելում Փաշինյանը կհանդիպի Շառլ Միշելի և Ալիևի հետ
- Հուլիսի 14-ին և 15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ. Ներսիսյան
- Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան