Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխնցմամբ, յդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի նախագահը կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից, որտեղ նա իր եվրոպական շրջագայությանն էր՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է գործակալությունը։ Ըստ Yonhap-ի՝ Յուն Սեոկ Յոլն այցելել է Բուչա և Իրպեն։ Նախատեսվում է նաև, որ շաբաթ օրը նա բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Սա Յուն Սեոկ Յոլի առաջին այցն է Ուկրաինա՝ 2022 թվականին ընտրվելուց հետո։ Վերջին անգամ Հարավային Կորեայի նախագահը Զելենսկու հետ հանդիպել է այս տարվա մայիսին ճապոնական Հիրոսիմայում, որտեղ անցկացվել է G7-ի գագաթնաժողովը։
Հարակից հրապարակումներ`
- Կլիչկոն հայտնել է, որ պատրաստ է առաջադրվել Ուկրաինայի նախագահի թեկնածու
- Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին
- ԱՄՆ և Հարավային Կորեան հայտարարել են ընդլայնված գործընկերության մասին՝ զսպելու Հյուսիսային Կորեային
- Հարավային Կորեայում այրվել է ազգային պարկի ավելի քան 900 հազար հեկտար տարածք, մեկ հրշեջ՝ մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան