Երևի նամակը փոխանցելիս լավ ծաղրել են Արայիկ Հարությունյանին, նաև Արցախի սովալլուկ մեր հայրենակիցներին. քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Փաշինյանը Շարլ Միշելին է փոխանցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը։
Իսկ հիմա ուշադրություն դարձրեք դրա՝ հրճվանք արտահայտող դեմքին։ Հիշեք, Ստեփանակերտի փողոցներում ցույց անող մեր հայրենակիցներիի, մեր քույրեր ու եղբայրների, նրանց հրաշք զավակների դեմքերը ու հետո նորից այս դավաճանի հրճվանքը տեսեք։
Երևի նամակը փոխանցելիս լավ ծաղրել են Արայիկ Հարությունյանին։ Նաև Արցախի սովալլուկ մեր հայրենակիցներին»։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նա, կառավարության հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը:
Հիշեցնենք նաև, որ ժամը 15։00-ին Բրյուսելում նախատեսված է Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Միշելը քննարկել են եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
- Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը
- Ալիևը բանակցությունների բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է գնահատել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին