«Հրապարակ». Եկեղեցին ինչ է հորդորում իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գերագույն հոգևոր խորհուրդը երեկ, անդրադառնալով «Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողություններին, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առավել խորացող հումանիտար իրավիճակին Արցախում», հանդես եկավ հայտարարությամբ.
«Մեր հորդորն ենք ուղղում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսևորել վճռականություն և մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։ Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս՝ աննվազ հետևողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի և նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի: Թող Աստված օրհնի Հայաստան և Արցախ մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում այս կամ այն ուժին պաշտպանելու հարց առհասարակ չի քննարկել
- «Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են Արցախից
- «Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
- «Փաստ». Եթե ՔՊ-ի իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի
- «Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը շատ թեժ է անցել
- «Հրապարակ». Արցախում կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան