Միլիարդատեր Լեբեդևի կինը հայտնել է Աֆրիկայում իր վրա ռնգեղջյուրի հարձակման մասին
Ռուս միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդևի կինը՝ բազմազավակ մայրը և մոդել Լենա Պերմինովան, լուսանկարների շարք է հրապարակել Աֆրիկա կատարած ուղևորությունից։ «Գազետա ռու»-ն գրում է, որ նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Արդեն մի քանի օր է՝ Լենա Պերմինովան երեխաների հետ հանգստանում է Աֆրիկայում։ Սաֆարիի ժամանակ ընտանիքի վրա հարձակվել է ռնգեղջյուրը, երբ նրանք իրենց մեքենայով կանգ են առել:
«Բայց ես սարսափելի պահ ցույց կտամ։ Մենք մայրամուտին շատ լավ պիկնիկ արեցինք, նստեցինք մեր տեղերում և գնացինք։ Երջանիկ Եգորկան զբաղեցրեց մեքենայի սկզբի ամենալավ տեղը։ Մեր շարժվելուց մեկ րոպե անց թփերի միջից դուրս վազեց Աֆրիկայի ամենավտանգավոր կենդանին՝ ռնգեղջյուրը։ Լավ է, որ բոլորս էլ գիտեինք հրահանգները՝ լռել, չբարկանացնել ուշադրություն չգրավել։ Վայրկյանում երեքի հաշվին Եգորը հմտորեն ցատկել է մեքենայի խցիկ»,-ասել է Պերմինովան։
Հարձակումից հետո ընտանիքը գնացել է տուն, որտեղ քննարկել են այդ դրվագը։
Ելենա Պերմինովան չորս երեխա ունի գործարար Ալեքսանդր Լեբեդևից՝ 13-ամյա Նիկիտան, 11-ամյա Եգորը, 8-ամյա Արինան և մեկ տարեկան Ալեքսանդրը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հայրապետյան. Միլիարդներ են մսխվում մեր հարկերից այդպես էլ խելքի չեկող միջպետական ճանապարհի վրա
- Միլիարդատերի ընտանիքը տարեկան 127,000 դոլար աշխատավարձով շուն պահող է փնտրում
- Ամանորին Աֆրիկայից սպասվում է արևադարձային օդային տաք հոսանքների բուռն ներհոսք
- Հարավային Աֆրիկայում ավտովթարի հետևանքով 19 դպրոցական է մահացել